Որոնել
Արխիվ
03.09.2019  19:05

Նեյմարն ու «Բարսելոնան» դատի են տվել միմյանց. լսումները կսկսվեն այս ամիս

ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարը և «Բարսելոնան» միմյանց դատի են տվել, հաղորդում է AS-ը։

Աղբյուրը տեղեկացնում է, որ ֆուտբոլիստը մինչև Փարիզ տեղափոխվելը պետք է կատալոնական ակումբից ստանար 40 մլն եվրո, բայց վճարվել է միայն 14 մլն-ը։ Բրազիլացին ցանկանում է ստանալ այդ գումարը՝ +10% կոմպենսացիա։

«Բարսելոնան» կարծում է, որ Նեյմարը խախտել է պայմանագրի կետերն ու ցանկանում է ֆուտբոլիստից ստանալ 75 մլն եվրո։ Գործն արդեն 2 անգամ բացվել է, իսկ լսումները նախատեսված են սեպտեմբերի 27-ին։

Նշվում է՝ որպես վկա կներկայանա ՊՍԺ-ի նախագահ Նասեր Ալ-Հելայդին, ով ավելի վաղ նշել էր, որ վկայություն չի տա։

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000