Որոնել
Արխիվ
03.09.2019  01:18

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ. Իկարդին տեղափոխվեց ՊՍԺ

«Ինտերի» հարձակվող Մաուրո Իկարդին պաշտոնապես տեղափոխվեց ՊՍԺ։

26-ամյա արգենտինացին մինչև 2022 թվականը երկարաձգել է պայմանագիրն իտալական ակումբի հետ ու վարձավճարով տեղափոխվել Փարիզ։ Այնտեղ կվաստակի տարեկան 8 մլն եվրո, ևս 2 մլն՝ բոնուսների տեսքով։

Ֆրանսիական ակումբը հնարավորություն կունենա հաջորդ ամռանը գնել Իկարդիին 70 մլն եվրոյով։

Հիշեցենք, որ ֆուտբոլիստը խնդիրներ ունի միլանյան ակումբի ղեկավարության ու խաղընկերների հետ, բայց, եթե ՊՍԺ-ն որոշի չգնել Իկարդիին՝ նա կվերադառնա «Ինտեր» ու 2020/21 մրցաշրջանում կվաստակի 5 մլն եվրո, իսկ մեկ մրցաշրջան հետո այդ գումարը 2 մլն-ով կբարձրանա։

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000