Որոնել
Արխիվ
02.09.2019  23:58

«Միլանն» ու «Այնտրախտը» փոխանակում են իրականացրել

Կայացել է խոշոր փոխանակում «Միլանի» և «Այնտրախտի» միջև։

2 տարվա վարձավճարով իտալական ակումբ է տեղափոխվել հարձակվող Անտե Ռեբիչը, իսկ Գերմանիա նույն պայմաններով տեղափոխվել է «Միլանի» կիսապաշտպան Անդրե Սիլվան։

Ավելի վաղ տեղեկություն էր տարածվել, որ «Միլանը» հետագայում 25-30 մլն եվրոյով կկարողանա գնել խորվաթին, բայց այդ մասին պաշտոնական տեղեկություն դեռ չկա։

Ռեբիչը Բունդեսլիգայի նախորդ մրցաշրջանում մասնակցել է 28 հանդիպման՝ դառնալով 9 գոլի հեղինակ, իսկ Սիլվան, ով վարձավճարով հանդդես էր գալիս «Սևիլյայում», Լա լիգայի 27 հանդիպումներում դարձել է 9 գոլի հեղինակ։

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000