Որոնել
Արխիվ
01.09.2019  16:36

Տալալաևի թիմը նոր ռեկորդ սահմանեց

Ռուսաստանի առաջին դիվիզիոնի (ФНЛ) 11-րդ տուրում «Խիմկին», որը գլխավորում է Անդրեյ Տալալաևը, 1:0 հաշվով հաղթել է «Սպարտակ-2»-ին:

Մրցաշարի պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ «Փյունիկի» նախկին մարզչի նոր թիմը մեկնարկային 11 խաղում չպարտվելու շնորհիվ այդ ցուցանիշով ռեկորդ սահմանեց: Մրցաշարի մեկնարկում անպարտելիության նախկին լավագույն ցուցանիշը Տուլայի «Արսենալինն» էր, որն ապարտելի էր մնացել 10 հանդիպումներում:

Մերձմոսկովյան թիմը 27 միավորով երկրորդ տեղում է, իսկ առաջատար «Տորպեդոն» ունի 28 միավոր ու մեկ պարտություն:

Հիշեցնենք, որ «Խիմկիի» կազմում է հանդես գալիս Արշակ Կորյանը:

ArmFootball.com



Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000