Որոնել
Արխիվ
31.08.2019  23:47

Դ. «Բորուսիան» պարտվեց, «Բավարիան» հաղթեց, այլ արդյունքներ (VIDEO)

Գերմանիայի Բունդեսլիգայի 3-րդ տուրում տեղի ունեցան մի շարք հանդիպումներ։

Դորտմունդի «Բորուսիան» հյուրընկալվելիս մրցեց «Ունոն Բեռլինի» հետ ու պարտվեց 1-3 հաշվով։

22-րդ րոպեին Մարկուս Բյուլտերն առաջ մղեց դաշտի տերերին, բայց 3 րոպե անց Պակո Ալկասերը հավասարեցրեց հաշիվը։ 50-րդ րոպեին Բյուլտերը դուբլ ձևակերպեց՝ կրկին առաջ մղելով իր թիմին, իսկ 75-րդ րոպեին Սեբաստյան Անդերսոնը վերջակետ դրեց խաղին՝ խփելով բեռլինցիների 3-րդ գոլը։

«Բավարիա» - «Մայնց»՝ 6-1․ գոլերը՝ Բոետիյուս՝ 6,- Պավար՝ 36, Ալաբա՝ 45, Պերիշիչ՝ 54, Կոման՝ 64, Լևանդովսկի՝ 78, Ալֆոնսո Դևիս՝ 80

«Բայեր» - «Հոֆենհայմ»՝ 0-0

«Վոլֆսբուրգ» - Պադերբորն՝ 1-1

«Ֆրայբուրգ» - «Քյոլն»՝ 1-2

«Շալկե» - «Հերտա»՝ 3-0

Այսպիսով, Առայժմ 100 տոկոսանոց արդյունք ունի միայն «Լեյպցիգը», որը 9 միավորով առաջատարն է, «Բավարիան», «Վոլֆսբուրգն» ու «Բայերն» ունեն 7-ական միավոր, իսկ դորտմունդցիները «Ֆրայբուրգի» հետ ունեն 6-ական միավոր և զբաղեցնում են, համապատասխանաբար, 5-6-րդդ հորիզոնականները։

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000