Որոնել
Արխիվ
30.08.2019  16:12

Ում հետ էր մրցելու «Արարատ-Արմենիան», եթե հայտնվեր խմբային փուլում

Կայացավ Եվրոպա լիգայի խմբային փուլի վիճակահանությունը: Այն հայ ֆուտբոլասերների համար շատ ավելի հետաքրքիր կլիներ, եթե որակավորման վերջին` փլեյ-օֆֆ փուլում «Արարատ-Արմենիան» հաղթահարեր լյուքսեմբուրգական «Դյուդելանժի» արգելքը:

Վիճակահանության ժամանակ «Դյուդելանժը» չորրորդ զամբյուղում էր, որում լինելու էր նաև «Արարատ-Արմենիան»` վարկանիշային քիչ միավորներ ունենալու պատճառով:

Երբ հերթը հասավ չորրորդ զամբյուղին, վիճակահնույունն անցկացնող Էշլի Քոուլն առաջինը հանեց «Դյուդելանժի» անունը: Լյուքսեմբուրգցիները հայտնվեցին A խմբում որտեղ նրա մրցակիցներն են լինելու «Սևիլյան», ԱՊՕԵԼ-ը և ադրբեջանական «Ղարաբաղը»:

Այնուամենայնիվ, եթե Արարատ-Արմենիան լիներ «Դյուդելանժի» փոխարեն, նա չէր հայտնվի այդ խմբում, քանզի հայկական ու ադրբեջանական թիմերը եվրավագավթների խմբային փուլում բաժանում են, ինչպես ռուսականները և ուկրաինականները:

Հետևաբար, Վարդան Մինասյանի գլխավորած թիմը տեղափոխվելու էր հաջորդ` B խումբ, որտեղ նրա միցակիցներն էին դառնալու Կիևի «Դինամոն», դանիական «Կոպենհագենը» և շվեդական «Մալմյոն»: Արդյունքում, հայկական թիմի փոխարեն այդ մրցակցիների հետ կհանդիպի շվեյցարական «Լուգանոն»:

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000