Որոնել
Արխիվ
30.08.2019  10:14

Պաշտոնական. Լևանդովսկին իր ապագայի հարցում կարևոր որոշում կայացրեց (VIDEO)

«Բավարիայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին շարունակելու է կարիերան մյունխենյան ակումբում: 31-ամյա ֆուտբոլիստը նոր` 4 տարվա պայմանագիր է կնքել գերմանական գրանդի հետ, հայտնում է ակումբի պաշտոնական կայքը:

««Բավարիան» իմ տունն է դարձել: Բացի այդ, իմ ընտանիքին նույնպես հաճելի է բնակվել Մյունխենում:

Վստահ եմ` առաջիկա տարիներին շատ նվաճումների ենք հասնելու: «Բավարիայի» աշխարհի երեք լավագույն ակումբներից մեկն է: Մենք փայլուն թիմ ունենք: Հպարտ եմ, որ նրա մի մասնիկն եմ»,- պայմանագրի կնքման միջոցառման ժամանակ ասել է լեհը:

Բունդեսլիգայի ընթացիկ առաջնությունը Լևանդովսկին շատ լավ է սկսել` 2 խաղում դառնալով 5 գոլի հեղինակ:

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000