Որոնել
Արխիվ
30.08.2019  00:52

ԵԼ. «Արարատ-Արմենիան» 11-մետրանոցներով պարտվեց «Դյուդելանժին» և չմտավ խմբային փուլ (VIDEO)

Եվրոպա լիգայի որակավորման վերջին` փլեյ-օֆֆ փուլում կայացավ «Դյուդելանժ» – «Արարատ-Արմենիա» դիմակայության պատասխան խաղը: Երևանում հայկական թիմը հաղթել էր 2:1 հաշվով, իսկ Լյուքսեմբուրգում զիջեց` 1:2: Լրացուցիչ ժամանակում նույնպես գոլեր չգրանցվեցին և հաղթողը որոշվեց 11-մետրանոց հարվածաշարում:

Հիմնական հինգ հարվածներից հետո հաշիվը 4:4 էր: Հետո դարձավ 5:4, իսկ գնդակին մոտեցած Գեորգի Պաշովը հյուրերի 6-րդ հարվածը շեղ կատարեց:

Այսպիսով, «Դյուդելանժը» մտավ Եվրոպա լիգայի խմբային փուլ:

Հավելենք, որ հանդիպման հաշիվն առաջին խաղակեսում բացել էր Մաիլսոն Լիման: Մինչև այդ Անտոն Կոբյալկոն չէր կարողացել իրացնել 11-մետրանոց հարվածը: Երկրորդ կեսում Դանել Սինանին դուբլ  է ձևակերպել:

" src="https://www.youtube.com/embed/7GGvNV29uq4" frameborder="0" allow="accelerometer; autoplay; encrypted-media; gyroscope; picture-in-picture" allowfullscreen>

ArmFootball.com



Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000