Որոնել
Արխիվ
30.08.2019  00:02

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ. Ալեքսիս Սանչեսը տեղափոխվեց Իտալիա

«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Ալեքսիս Սանչեսը կարիերան շարունակելու է «Ինտերում»:

Միլանյան ակումբի պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ մեկ մրցաշրջանով վարձակալել են 30-ամյա ֆուտբոլիստին:

Ավելի վաղ հայտնի է դարձել, որ «ներաձուրին» մեկ տարուց կարող է 15 միլիոն եվրոյով գնել չիլիացու ամբողջական տրանսֆերը: Սանչեսի աշխատավարձի մի մասը շարունակելու է անգլիական ակումբը վճարել:

Հիշեցնենք, որ վինգերն Իտալիայում հանդես է եկել «Ուդինեզեի» կազմում:

ArmFootball.com



Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000