Որոնել
Արխիվ
29.08.2019  21:24

ՈւԵՖԱ. Հայտնի է նախորդ մրցաշրջանի եվրագավաթների լավագույն ֆուտբոլիստը

Մոնակոյում կայացավ ՈւԵՖԱ-ի վարկածով նախորդ` 2018-19թթ. մրցաշրջանի եվրագավաթների լավագույն ֆուտբոլիստների վիճակահանությունը:

Եվրոմրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ ճանաչվեց «Լիվերպուլի» կենտրոնական պաշտպան Վիրջիլ վան Դեյկը: Նա առաջ անցավ մյուս երկու թեկնածուներից Լիոնել Մեսսիից («Բարսելոնա») և Կրիշտիանու Ռոնալդուից («Յուվենտուս»):

Լավագույն դարպասապահ ճանաչվեց «Լիվերպուլը» ներկայացնող Ալիսսոն Բեքերը, իսկ լավագույն պաշտպան «կարմիրների» մեկ այլ ֆուտբոլիստ, նույն Վան Դեյկը:

Լավագույն կիսապաշտպանի մրցանակին արժանացավ նախորդ մրցաշրջան «Այաքսում» անցկացրած Ֆրենկի դե Յոնգը, ով արդեն խաղում է «Բարսելոնայում»:

Եվրոպայի լավագույն հարձակվող ճանաչվեց «Բարսելոնայի» առաջատար Լիոնել Մեսսին, ով Չեմպիոնների լիգայի խաղարկությունում 12 գոլով լավագույն ռմբարկու էր դարձել:

Լավագույն ֆուտբոլիստուհի դարձավ անգլիացի Լյուսի Բրոնզեն:

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000