Որոնել
Արխիվ
28.08.2019  17:39

Տալալաևն իր թիմ է հրավիրել «Փյունիկի» նախկին հարձակվողին

«Տամբովի» հարձակվող Մոհամդե Կոնատեն կարիերան շարունակելու է «Խիմկիում»: Matchtv.ru-ն հաղորդում է, որ մերձմոսկովյան ակումբը վարձակալելու է իվուարցի ֆուտբոլիստին:

Կոնատեին հրավիրելը «Խիմկիի» գլխավոր մարզիչ Անդրեյ Տալալաևի նախաձեռնությունն է, ով 21-ամյա ֆուտբոլիստին նախորդ մրցաշրջանում մարզել է «Փյունիկի» կազմում:

Ռուսաստանի Պրեմյեր լիգայի ընթացիկ առաջնությունում Կոնատեն 2 խաղի է մասնակցել: Հայկական թիմում հարձակվողը 22 խաղում 8 գոլ էր խփել ու 4 գոլային փոխանցում կատարել:

Նշվում է, որ «Խիմկին» նաև ՌՊԼ-ի այլ ակումբների հետ բանակցում է կենտրոնական պաշտպանների տեղափոխությունների վերաբերյալ:

Հիշեցնենք, որ Տալալաևի թիմն անպարտելի մեկնարկի շնորհիվ ռեկորդ է կրկնել և ընթանում է Ռուսաստանի առաջին դիվիզիոնի (ФНЛ) երկրորդ տեղում:

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000