Որոնել
Արխիվ
28.08.2019  10:55

Նվազագույնը 4 գոլ և դուբլ. Առաջին խմբի հինգրորդ տուրն ավարտվեց երեք խաղով (VIDEO)

Հայաստանի Առաջին խմբի 5-րդ տուրում կայացել են վերջին երեք հանդիպումները:

Մրցաշարում իր հինգերորդ անընդմեջ խաղում հաղթանակ է տոնել «Վանը» և 15 միավորով հավասարվեց առաջատարներին` «Ուրարտու-2»-ին ու «Վեսթ Արմենիային»: Չարենցավանցիները 4:0 հաշվով արտագնա հաղթանակ են տոնել ԲԿՄԱ-ի նկատմամբ: Դուբլի հեղինակ է դարձել Վիգեն Բեգոյանը:

Խոշոր հաշիվ է գրանցվել նաև «Լեռնային Արցախի» և «Անիի» միջև խաղում` 5:0: Արցախցիների կազմում հեթ-տրիկի հեղինակ է դարձել Արսեն Սարգսյանը և դուբլ է ձևակերպել Սարգիս Մեթոյանը:

Սլավա Գաբրիելյանի գլխավորած թիմի համար դա առաջին հաղթանակն էր մրցաշարում:

Գոլառատ է ստացվել «Արագած» - «Տորպեդո» հանդիպումը, որն ավարտվել է 3:4 հաշվով: Աշտարակցիների կազմում դուբլի հեղինակ է դարձել Ալեն Կարապետյանը:

«Տորպեդոն» նույնպես առաջին հաղթանակը տոնեց:

ԲԿՄԱ-«Վան» 0:4 (0:1)

Էջմիածին, ֆուտբոլի ակադեմիա

Մրցավար՝ Էդգար Սահակյան

Գոլերը՝ Ուիլֆրեդ Էզակուասի, 12, Վիգեն Բեգոյան, 74, 90+2, Նիկիտա Անդրեև, 90

 

«Արագած»-«Տորպեդո» 3:4 (0:1)

Երևան, «Ուրարտու» մարզադաշտ

Մրցավար՝ Արման Ալաբերքյան

Գոլերը՝ Ալեն Կարապետյան, 53, 56, Ալեն Համբարձումյան, 90+5, 11մ («Արագած»), Բոգդան Սուխոդուբ, 33, Մասատոու Չիբա, 49, Միրոսլավ Դեդա, 62, Արսեն Միքայելյան, 90 («Տորպեդո»)

 

«Լեռնային Արցախ»-«Անի» 5:0 (3:0)

Սիսիան, «Քաղաքային» մարզադաշտ

Մրցավար՝ Արտեմ Գասպարյան

Գոլերը՝ Սարգիս Մեթոյան, 24, 30, Արսեն Սարգսյան, 39, 54, 84

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000