Որոնել
Արխիվ
28.08.2019  01:45

Դոպինգի ակնա՞րկ. Ալեքսիս Օհանյանը կնոջ թենիսային հանդիպումից հետո քննադատվել է

Հայազգի հայտնի գործարար Ալեքսիս Օհանյանն արժանացել է լուրջ քննադատությունների ռուս երկրպագուների կողմից, հաղորդում է Chempionat.com-ը։

US Open-ի մեկնարկային խաղում, երբ նրա կինը՝ թենիսի Մեծ սաղավարտի 23-ակի չեմպիոն Սերենա Ուիլյամսը, մրցել է ռուս Մարիա Շարապովայի հետ, Օհանյանը կրել է հագուստ, որի վրա գրված է եղել DARE (Drug Abuse Resistance Education)։ Դա հակադոպինգային կազմակերպություն է։ Վերջերս Ուիլյամսի մրցակիցը՝ Շարապովան, դոպինգ օգտագործելու համար երկար ժամանակով որակազրկվել էր և ռուս երկրպագուների կարծիքով, այդ գրությունն ուղղված է եղել հենց այդ դեպքին՝ որպես ակնարկ, որ Մարիան դոպինգ է օգտագործել։

Երկրպագուներից շատերը դա անհարգալից են համարել ու քննադատության արժանացրել Օհանյանին։

Հավելենք, որ այդ խաղում ամերիկուհին 6-1, 6-1 հաշվով ջախջախել է մրցակցին։

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000