Որոնել
Արխիվ
27.08.2019  17:12

««Ռեալը» շատ փող էր առաջարկում, բայց «Բարսելոնան» ավելի լավ ծրագիր ուներ». Պատանի ֆուտբոլիստի ընտրությունը

«Բարսելոնա» – «Բետիս» խաղում (5:2) կատալոնացիների կազմում նորամուտը նշած 16-ամյա Անսու Ֆատին հնարավորություն է ունեցել տեղափոխվել Մադրիդի «Ռեալ»: Վինգերի հայրը` Բորի Ֆատին պատմել է, թե նրանք ինչպես են ընտրություն կատարել երկու գրանդների միջև:

«Երբ Անսուն ասաց, որ Վալվերդեն նրան հրավիրել է գլխավոր թիմի հետ մարզվելու, կնոջս հետ ուրախությունից արտասվեցինք: Իսկ երբ նա խաղադաշտ դուրս եկավ, մենք երջանկությունից չէինք հավատում տեղի ունեցածին:

Երբ Անսուն «Սևիլիայի» ակադեմիայում էր, «Ռեալը» «Բարսելոնայից» ավելի լավ ֆինասական պայմաններ էր առաջարկում: Մենք ընտրեցինք «բլաուգրանան», որովհետև նրանք ավելի լուրջ էին տրամադրված, բանակցությունների էին եկել պատրաստի պայմանագրով և կարողացան համոզել ինձ:

«Ռեալի» անչափ մեծ գումար էր մեզ առաջարկում, սակայն «Բարսելոնայից» Ալբերտ Պուչը ներկայացրեց պատանի ֆուտբոլիստների զարգացման նախագիծը, ըստ որի Անսուն մի քանի տարի հետո պետք է գլխավոր թիմ տեղափոխվեր: Բայց մենք նույնիսկ չէին կարող պատկերացնել, որ մեր որդին խաղադաշտ դուրս կգա «Բարսայի» ներկայիս աստղերի հետ»,- Ֆատի-ավագի խոսքերն է փոխանցում Marca-ն:

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000