Որոնել
Արխիվ
27.08.2019  13:26

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ. Լևոն Ջուլֆալակյանը հրաժարական տվեց

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Լևոն Ջուլֆալակյանը հրաժարական տվեց։

Այս մասին նա հայտարարեց օգոստոսի 27-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ, գրում է ՀԱՕԿ-ի կայքը:

Լևոն Ջուլֆալակյանը Հայաստանի հավաքականը գլխավորում էր 1999 թվականից։ 20 տարվա ընթացքում նրա գլխավորած ընտրանու անդամները դարձել են Օլիմպիական խաղերի, աշխարհի, Եվրոպայի չեմպիոններ և մրցանակակիրներ։

20 ատրվա դադարից հետո Հայաստանը կրկին Օլիմպիական խաղերի չեմպիոն է ունեցել։ Ռիոյում Հայաստանի հիմնը հնչեց Արթուր Ալեքսանյանի պատվին։

Անկախ Հայաստանի ամենաարդյունավետ մարզչի օրոք մեր երկիրը 7 անգամ նվաճել է աշխարհի և 14 անգամ Եվրոպայի առաջնության ոսկե մեդալներ:

ArmFootball.com



Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000