Որոնել
Արխիվ
26.08.2019  22:53

Բոյկո. «Կարելի է ասել, որ Վալերի Հովհաննիսյանն «Արարատի» մարզիչն է»

Հայաստանի Բարձրագույն խմբի 4-րդ տուրում «Արարատը» դաշտի տիրոջ կարգավիճակում մրցեց «Ալաշկերտի» հետ։ Խաղն ավարտվեց ոչ-ոքի՝ 1-1։ 

Հետխաղյա մամուլի ասուլիսով հանդես եկավ արարատցիների գլխավոր մարզիչ Սերգեյ Բոյկոն։

«Մեզ համար ծանրագույն խաղ էր։ Առաջին խաղակեսում 4 պահ ստեղծեցինք, բայց չկարողացանք գոլ խփել։ Երկրորդ խաղակեսում խաղը փոխելու անհրաժեշտություն կար։ Հանեցինք 2 հենակետային կիսապաշտպաններին՝ փոխելով մարտավարությունը։ 10 հոգով տղաները գոլ խփեցին, այնպես որ, շնորհակալ եմ նրանց դրա համար։ 10 հոգով ևս 3 լավ պահեր ունեցանք, բայց այսպիսի խաղում մենք գոհ ենք արդյունքից՝ հաշվի առնելով, թե ինչ տեղի ունեցավ խաղի ընթացքում։ 

Սպասում էինք, թե ինչպես կսկսի մրցակիցը երկրորդ խաղակեսը։ Տեսանք, որ նրանք էական փոփոխություններ չեն արել և որոշեցինք փորձել թելադրել մեր խաղը։ 

Ունենք բավարար քանակությամբ հարձակվողներ և մենք շատ գոլային պահեր ենք ստեղծում։ Այսօր գոլ խփեց Դմիտրի Ռիժովը, ում ծննդյան օրն է։ Ընդհանուր առմամբ, պետք է ֆուտբոլիստների որակն ու քանակն ավելացվի։ Այս կազմով ամբողջ մրցաշրջանում չենք կարող պայքարել բարձր տեղերի համար, բայց աշնանային հատվածում նման կազմով ունակ ենք առնվազն լավագույն եռյակի պայքար մղել։

Այս պահին տեղեկություն չկա, որ Արաս Օզբիլիսը կհամալրի մեր կազմը։ Բնական է, որ սպասում ենք նոր համալրումների, բայց կրկնեմ, որ դեռ նման տեղեկություններ չկան։

Կարելի է ասել, որ Վալերի Հովհաննիսյանը ոչ միայն ակումբի ղեկավարության կազմում է, այլ նաև թիմի մարզիչն է։ Նա ներկա է թիմի բոլոր մարզումներին։ Նա էմոցիոնալ անձնավորություն է և բոլորի նման խաղի ընթացքում ակտիվ է, փորձում է ինչ-որ բան հուշել։ Այո, կարելի է ասել, որ թիմի մարզիչն է»,- Բոյկոյի խոսքերն է մեջբերում ArmFootball-ի թղթակից Հայկ Հովհաննիսյանը։

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000