Որոնել
Արխիվ
25.08.2019  19:03

Վարպետների քաղաքը. «Շիրակը» զարդարեց Գյումրիի տոնը՝ հաղթելով «Փյունիկին» (VIDEO)

Հայաստանի Բարձրագույն խմբի 4-րդ տուրում «Շիրակը» Գյումրիի «Քաղաքային» մարզադաշտում ընդունեց «Փյունիկին» ու հաղթեց՝ 3-1։

38, 63 և 80-րդ րոպեներին Մորի Կոնեն աչքի ընկավ՝ հեթ-տրիկ ձևակերպելով ու դառնալով խաղի հերոսը, իսկ երևանյան թիմի հեղինակության գոլը խաղի վերջին վայրկյաններին խփեց Արթուր Միրանյանը։ Նշենք, որ ավելացված 3-րդ րոպեին «Փյունիկը» մնաց 10 հոգով։ Երկրորդ դեղին քարտը ստացավ պաշտպան Արմեն Մանուչարյանը։

Այսպիսով, «Շիրակը» Գյումրի քաղաքի տոնը զարդարեց վստահ հաղթանակով։ Թիմը վաստակեց 9 միավոր և հավասարվեց առաջատար «Արարատին», իսկ «Փյունիկը» 3 միավորով 7-րդն է։

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000