Որոնել
Արխիվ
25.08.2019  14:49

Չելիձե. ««Արարատում» բոլորն ունեն մեկ նպատակ՝ հաղթել այս առաջնությունում»

Երևանի «Արարատի» և Ռուսաստանի Մ20 հավաքականի ֆուտբոլիստ Գեորգի Չելիձեն հարցազրույց է տվել հայկական ակումբի մամուլի ծառայությանը՝ խոսելով առաջիկա նպատակների մասին.

- Վերջերս Ռուսաստանի Մ20 հավաքականի կազմում մասնակցեցիր միջազգային մրցաշարի: Ի՞նչ տպավորություններով ես վերաձարձել.

-Մրցաշարը վատ չանցավ, իհարկե հաղթելու ցանկությունը մեծ էր, սակայն եզրափակչում պարտվեցինք Իսպանիայի հավաքականին:

Մրցակիցներից, իհարկե, կառանձնացնեմ Իսպանիայի ընտրանուն, շատ լավ և հզոր թիմ է. երկու խաղ անցկացրինք իրենց հետ, երկուսում էլ պարտվեցինք: Կառանձնացնեմ նաև Արգենտինայի հավաքականին: Մյուս մրցակիցները մակարդակով ավելի ցածր էին:

- Ինչպե՞ս կգնահատես «Արարատի» հնարավորություններն այս մրցաշրջանում.

-Հավաքվել է մի թիմ, որտեղ բոլորն ունեն մեկ նպատակ՝ հաղթել այս առաջնությունում: Բոլորս մարտական ենք տրամադրված: Յուրաքանչյուր խաղին դուրս ենք գալիս այնպես, ինչպես եզրափակչին:

-Հաջորդ մրցակիցը «Ալաշկերտն» է, ինչպե՞ս եք պատրաստվում հանդիպմանը

-Կարծում եմ, որ ամենակարևորը՝ յուրաքանչյուր խաղին մաքսիմալ կենտրոնացված մոտենալն է: Վարպետությունն ունենք, մնում է բոլորովս ջանք գործադրենք, որպեսզի հաղթենք յուրաքանչյուր խաղում:

ArmFootball.com



Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000