Որոնել
Արխիվ
23.08.2019  10:23

Օգանա. ««Արարատ-Արմենիան» մինչև վերջ կռվեց երկրպագուների տված մոտիվացիայի շնորհիվ»

«Արարատ-Արմենիայի» հարձակվող Լուիս Օգանան մեկնաբանեց Եվրոպա լիգայի որակավորման վերջին` չորրորդ փուլում լյուքսեմբուրգյան «Դյուդելանժի» նկատմամբ հաղթանակը (2:1): Փոխարինման մտնելուց հետո 23-ամյա ֆուտբոլիստն ավելացրած վերջին րոպեին կազմակերպեց է երևանցիների հաղթական գոլը:

«Հիանալի էմոցիաներ են: Մենք պայքարեցինք հաղթանակի համար, հեշտ չէր: Վերջին հնարավորությունն էր, և կարողացանք խփել երկրորդ գոլը:

Ուզում եմ շնորհավորել թիմին, երկրպագուներին, քանի որ առանց նրանց չէինք կարող հասնել արդյունքի: Մենք կռվեցինք մինչև վերջ երկրպագուների, նրանց տված մոտիվացիայի շնորհիվ:

Բայց սա դեռ վերջը չէ: Մենք պետք է խաղանք մրցակցի հարկի տակ: Պետք է պահենք արդյունքը, անենք ավելին քան այսօր: Ես հավատում եմ, որ կարող ենք հասնել մեր երազանքին: Մարզիչը խոսեց մեզ հետ, բայց խաղի մասին դեռ բան չասեց, քանի որ էմոցիաները շատ էին: Նա էլ էր երջանիկ արդյունքի համար»,- ասաց նիգերացին:

ArmFootball.com



Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000