Որոնել
Արխիվ
22.08.2019  16:18

Հայտնի է` Իտալիայում Սանչեսը որքան աշխատավարձ է ստանալու

«Մանչեսթեր Յունայթեդն» ու «Ինտերը» համաձայնության են հասել հարձակվող Ալեքսիս Սանչեսի տեղափոխության շուրջ:

Միլանյան ակումբը մեկ տարով վարձակալելու է չիլիացուն և այդ ընթացքում 4,5 միլիոն եվրո աշխատավարձ է վճարելու: Հնարավոր պարգևավճարների հետ միասին այդ գումարը կարող է հասնել 6,5 միլիոնի, տեղեկացնում է իտալացի ինսայդեր Նիկոլա Սկիրան:

«Ներաձուրին» նաև հնարավորություն  է ունենալու 15 միլիոն եվրոյով գնել 30-ամյա ֆուտբոլիստի ամբողջական տրանսֆերը:

Ավելի վաղ հայտնի է դարձել, որ Սանչեսի աշխատավարձի մյուս մասը վճարելու է «Մանչեսթեր Յունայթեդը»: Անգլիայում նա տարեկան ստանում է մոտ 25 միլիոն եվրո և Իտալիա տեղափոխվելիս համաձայնվել է աշխատավարձի ոչ շատ մեծ նվազման գնալ:

ArmFootball.com



Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000