Որոնել
Արխիվ
22.08.2019  15:30

Նոբել Առուստամյանը սպասում է, որ Մոսկվայի ԲԿՄԱ-ի գլխավոր թիմում հայ ֆուտբոլիստ կխաղա

Матч ТВ-ի մեկնաբան Նոբել Առուստամյանը հայտարարել է, որ Մոսկվայի ԲԿՄԱ-ի երկրորդ թիմի ֆուտբոլիստ Նաիր Տիկնիզյանը կարող է գլխավոր թիմ տեղափոխվել: «Բանակայինները» Դմիտրի Եֆրեմովի վնասվածքների հետո փորձել են ձեռք բերել «Ուֆայի» ձախ  պաշտպան Դանիլ Կրուգովոյին, սակայն «Զենիթը» նրանցից առաջ է անցել ու գնել ռուս խաղացողին:

«Կրուգովոյին նույն օրը զանգահարել են Գոնչարենկոն ու Սեմակը: Կարելի է հասկանալ երիտասարդ տղային, ում առջև երկու խոշոր առաջարկ էր «ընկել»: Դեռ մեկ շաբաթ առաջ նա կասկածում էր, սակայն ի վերջո ընտրել է «Զենիթը»:

Մեկ տարի առաջ Կրուգովոյի համար «Ուֆան» 160 հազար եվրո է վճարել, իսկ հիմա վաճառում է 2 միլիոնով:

ԲԿՄԱ-ն չկարողացավ ստորգրել ձախ պաշտպանին, բայց չեմ կարծում, որ ակումբն ակտիվորեն կշարունակի այդ դիրքի համար խաղացող փնտրել: Կապաքինվի Շչենիկովը, կա երիտասարդ Նաիր Տիկնիզյանը, ում ներուժն ընդգծում են մասնագետները:

Հարկավոր է ուժեղացնել ոչ թե ձախ եզրը, այլ պաշտպանության կենտրոնը և հարձակումը»,- հայ մեկնաբանի խոսքերն է մեջբերում sportbox.ru-ն:

Նշենք, որ 20-ամյա Տիկնիզյանը ԲԿՄԱ-ի գլխավոր թիմում նախապատրաստական հավաք է անցկացրել, բայց մրցաշրջանը սկսել է ակումբի երիտասարդական թիմի կազմում: 5 պաշտպանով խաղում նա հաջողությամբ կարող է գործել լատերալի դիրքում:

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000