Որոնել
Արխիվ
22.08.2019  14:49

Մեր մրցակիցները. Փորձառու ռմբարկուն տեղափոխվեց հոլանդական գրանդ

Հունաստանի հավաքականի հարձակվող Կոստաս Միտրօղլուն կարիերան շարունակելու է Հոլանդիայում:

31-ամյա ֆուտբոլիստը, ում տրանսֆերային իրավունքները պատկանում են Մարսելի «Օլիմպիկին», մեկ մրցաշրջանի վարձակալությամբ տեղափոխվել է «ՊՍՎ Էնդհովեն»:

Ուշագրավ է, որ հույն ֆուտբոլիստը հունվարին վարձավճարով տրվել էր «Գալաթասարային», վերջինս էլ իր հերթին նրան վարձակալությամբ ուղարկել է Հոլանդիա: Դրա համար թուրքերը ստանալու են 1,25 միլիոն եվրո:

Միտրօղլուն իր ակումբային կարիերայի ընթացքում 264 խաղում 130 գոլ է խփել: Հունաստանի հավաքականում նա 64 խաղում աչքի է ընկել 17 անգամ:

Հիշեցնենք, որ Եվրո-2020-ի ընտրական փուլում Հունաստանի ընտրանին Հայաստանի հավաքականի մրցակիցն է:

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000