Որոնել
Արխիվ
22.08.2019  11:25

«Ռեալի» ֆուտբոլիստը տրանսֆերի դիմում է ներկայացրել

Մադրիդի «Ռեալի» դարպասապահ Կեյլոր Նավասն իր տրանսֆերը վաճառելու դիմում է ներկայացրել: Կոստառիկացին չի համակերպվում «սերուցքայինների» պահեստայինի դերի հետ և մշտական խաղաժամանակ ստանալու համար պատրաստ է այլ ակումբ տեղափոխվել, գրում է Marca-ն:

Մադրիդցիների գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը 32-ամյա ֆուտբոլիստին տեղեկացրել է, որ թիմի հիմնական դարպասապահը Տիբո Կուրտուան է լինելու:

Ավելի վաղ հնարավորություն կար, որ Նավասը կտեղափոխվի ՊՍԺ-ը, սակայն փարիզցիների համար առաջնային տարբերակ է դարձել «Միլանի» դարպասապահ Ջանլուիջի Դոնարուման:

ArmFootball.com



Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000