Որոնել
Արխիվ
22.08.2019  01:51

Ռիբերին նոր ակումբ ունի, նա մեկնաբանել է իր տեղափոխությունը

«Բավարիայի» նախկին կիսապաշտպան Ֆրանկ Ռիբերին պայմանագիր է ստորագրել «Ֆիորենտինայի» հետ, հաղորդում է իտալական ակումբի մամուլի ծառայությունը։

Նրա շնորհանդեսը տեղի կունենա օգոստոսի 22-ին։ 

Ավելի վաղ տեղեկություն էր տարածվել, որ ֆրանսիացին 2 տարվա պայմանագիր կկնքի իտալական ակումբի հետ։

«Բարև, «Ֆիորենտինա»։ Իմ ու ընտանիքիս համար կյանքի նոր փուլ է սկսվում։ Շատ գոհ եմ և ուրախ, որ պայմանագիր եմ ստորագրում նման գերազանց ակումբի հետ։ Անհամբերությամբ նոր թիմակիրցներիս ու երկրպագուների հետ սպասում ենք գալիք մրցաշրջանին»,- գրել է Ռիբերին իր թվիթերյան էջում։

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000