Որոնել
Արխիվ
21.08.2019  11:30

«Բարսելոնան» համաձայնեցրել է Նեյմարի տրանսֆերի գինը, բրազիլացին արդեն տեսանյութ է նախապատրաստել

«Բարսելոնան» շատ մոտ է ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարին վերադարձնելուն: Cadena SER-ը տեղեկացնում է, որ կատալոնական ու ֆրանսիական ակումբները համաձայնեցրել են բրազիլացու տեղափոխության սխեման: Այն կլինի վարձավճար գումարած տրանսֆեր ձևաչափով: Ակումբները պայմանավորվել են, որ ամբողջական տրանսֆերը մեկ տարի անց կկազմի 170-180 միլիոն եվրո: Այժմ կողմերին մնում է համաձայնեցնել մեկ տարվա վարձակալության գումարը:

Միաժամանակ RAC1-ը գրում է, որ «բլաուգրանան» սկսել է 27-ամյա ֆուտբոլիստի շնորհանդեսի նախապատրաստությունը: Նաև նշվում է, որ բրազիլացին արդեն տեսանյութ նկարահանել «կապտանռնագույնների» երկրպագուների համար, որում ներողություն է խնդրել 2017 թվականին «Բարսելոնայից» հեռանալու համար:

Սպասվում է, որ Նեյմարը կստանա 7 համարի մարզաշապիկը, որը նախորդ մրցաշրջանում պատկանում էր «Բավարիա» տեղափոխված Ֆիլիպե Կոուտինյոյին: Կատալոնացիներն արդեն իրենց տեխնիկական հովանավոր NIKE-ին պատվիրել են մեծ քանակի մարզաշապիկներ արտադրել Նեյմարի անունով:

ArmFootball.com



Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000