Որոնել
Արխիվ
20.08.2019  23:49

Նևիլ. «Գոյություն ունի 2 Սանչես. մեկը խաղացել է «Բարսաում» ու «Արսենալում», մյուսը` ՄՅՈւ-ում»

«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին պաշտպան Գարի Նևիլը դեմ չէ, որ թիմի հարձակվող Ալեքսիս Սանչեսը լքի ակումբը:

«Ուրախ էի նրան տեսնել հարազատ թիմում, որովհետև նա ամրակազմ ֆուտբոլիստ է, ով խաղում է եզրում, բայց նաև շատ գոլ է խփում: Սակայն «Յունայթեդում» նա իսկական աղետ էր: Չգիտեմ ինչ էր պատահել:

Հավանաբար, աշխարհում կա երկու Ալիքսիս Սանչես: Մեկը խաղացել է «Բարսելոնայում» ու «Արսենալում», իսկ մյուսը տեղափոխվել է ՄՅՈւ: Հարկավոր է ձերբազատվել նրանից»,- անգլիացու խոսքերն է փոխանցում Sky Sports-ը:

Ավելի վաղ հայտնի է դարձել, որ չիլիացին շատ մոտ է վարձավճարով «Ինտեր» տեղափոխվելուն:

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000