Որոնել
Արխիվ
20.08.2019  21:47

«Արսենալը» հավակնոտ նպատակներ ունի

«Արսենալի» տնօրեն Ջոշ Կրոնկեն, ով ակումբի սեփականատեր Ստեն Կրոնկեի որդին է, հայտնել է «զինագործների» առաջիկա ծրագրերի մասին:

«Եթե արձագանքում ես հասարակության կարծիքին ու ռեկորդային տրանսֆերներ կատարում, որպես ակումբ հեռու չես գնա:

Մեր նպատակը միշտ լինելու է ԱՊԼ-ի չեմպիոն դառնալը, այդ պատճառով հաճախ ենք այդ մասին խոսում: Հիմնվելով մեր լիգային, որը մեծագույնն է աշխարհում, կարող եմ ասել` եթե դու պայքարում ես Անգլիայի առաջնության չեմպիոնության համար, ուրեմն պայքարում ես նաև մյուս բոլոր տիտղոսների համար, այդ թվում Չեմպիոնների լիգայի:

Իհարկե, ֆիանսները նույնպես նշանակություն ունեն. պետք է կարողանաս հետ բերել ներդրած գումարները, գրավիչ դառնաս այն ֆուտբոլիստների համար, ովքեր ուզում են հաջող խաղալ ՉԼ-ում: Մեր նպատակն է այնտեղ վերադառնալ, ինչպես նաև նվաճել ԱՊԼ-ի չեմպիոնի կոչումը»,- կրտսեր Կրոնկեի խոսքերն է մեջբերում BBC-ն:

ArmFootball.com



Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000