Որոնել
Արխիվ
20.08.2019  20:22

«Արագ պայմանավորվեցինք». «Ալաշկերտը» համալրվել է նոր հարձակվողով

«Ուրարտուից» հեռացած հարձակվող Ալեքսանդար Գլիշիչը տեղափոխվել է «Ալաշկերտ»: Բոսնիացին երկու տարվա պայմանագիր է կնքել իր նոր ակումբի հետ, սակայն երևանցիները դեռ պաշտոնապես չեն հայտարարել գործարքի մասին:

26-ամյա ֆուտբոլիստն առաջարկ է ունեցել բոսնիական ուժեղագույն լիգայի ակումբից, սակայն նախընտրել է Հայաստանի գավաթակրի տարբերակը:

««Ալաշկերտն» ամենակոնկրետ տարբերակն էր այս պահին, մենք արագորեն պայմանավորվեցինք: Ուրախ եմ կարիերաս այդ ակումբում շարունակելու համար: Նախորդ մրցաշրջանում նրանք գավաթակիր են դարձել, իսկ նախորդներում` չեմպիոն: Դա շատ լավ ակումբ է»,- SportSport.ba-ի հետ զրույցում ասել է հարձակվողը:

«Ուրարտուի» կազմում Գլիշիչը 16 խաղում 5 գոլ է խփել ու 6 գոլային փոխանցում կատարել:

ArmFootball.com



Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000