Որոնել
Արխիվ
20.08.2019  18:59

Թիմին խաղադաշտից դուրս բերելու հետևանքը. Հայկական ֆուտբոլի համար գերխոշոր տուգանք

Ինչպես տեղեկացրել էինք, Առաջին խմբի «Վան» – «Լոկոմոտիվ» խաղն անավարտ էր մնացել վերջինիս նախագահ Հրաչ Քանանյանի հրահանգով` 90+4 րոպեին թիմին խաղադաշտից դուրս տանելու պատճառով:

ՀՖՖ-ի կարգապահական կոմիտեն այդ արարքի համար «Լոկոմոտիվ» ակումբին տուգանել հսկայական` 2 միլիոն դրամով: Երևանցիներին գրանցվել է 0:3 հաշվով տեխնիկական պարտություն:

Այդ հանդիպման վերաբերյալ նաև մի քանի այլ որոշումներ են կայացվել: Խաղավարտից հետո երկրպագուների և թիմերի պաշտոնյաների հետ միասին «Լոկոմոտիվ» ակումբի ղեկավարներ Արմեն Քանանյանի և Հրաչ Քանանյանի ծեծկռտուքին մասնակցելու) Արմեն Քանանյանին զրկել են 6 խաղով ֆուտբոլային հանդիպումների ժամանակ ծառայողական պարտականություններից, Հրաչ Քանանյանին` 5 խաղով: «Լոկոմոտիվը» դրա համար տուգանվել է 200 000 ՀՀ դրամով:

«Լոկոմոտիվ» թիմի ադմինիստրատոր Միքայել Սաֆարյանը հեռացման (ագրեսիվ ձևով մրցավարի գործողությունների հետ չհամաձայնելու և անվայել պահվածքի համար) համար որակազրկվել է 5 խաղով, ակումբը տուգանվել 50 000 դրամով:

Առանց պատժի չի մնացել նաև «Վանը»: Հանդիպման ժամանակահատվածում մարզադաշտում կարգ ու կանոն չապահովելու) համար Չարենցավանի ակումբը տուգանվել է 250 000 ՀՀ դրամ, իսկ  անվտանգության աշխատակիցները, կարգադրիչները ոչ պատշաճ և թերի աշխատանքի պատճառով «Վանը» տուգանվել է ևս 200 000 դրամով:

Առանձին պատիժներ են կայացվել նաև ֆուտբոլիստների համար: «Վանի» ֆուտբոլիստ Վարդան Սաֆարյանը հեռացման (բռնարարքի) համար որակազրկել է 4 խաղով, ակումբը տուգանվել է 50 000 դրամով

«Լոկոմոտիվ» թիմի ֆուտբոլիստ Ռաֆայել Ղազարյանի հեռացման (բռնարարք) որակազրկվել է 4 խաղով, նրա ակումբը տուգանվել է 50 000 ՀՀ դրամով:

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000