Որոնել
Արխիվ
20.08.2019  15:41

Արկադի Անդրեասյանը վերադառնում է. նոր նշանակումներ «Ուրարտուում»

Երևանի «Ուրարտուն» հաշված րոպեների ընթացքում իր պաշտոնական կայքում տեղեկացրեց երկու նոր նշանակումների մասին:

Ուրարտու» ՖԱ-ի ակադեմիայի գլխավոր մարզիչ-մանկապատանեկան ֆուտբոլի զարգացման ծրագրի ղեկավար է նշանակվել Ալբերտ Սաֆարյանը: Սաֆարյանը նախորդ մրցաշրջանում հանդիսանում էր Երևանի «Արարատի» երկրորդ թիմի գլխավոր մարզիչը, ավելի վաղ գլխավորել է նաև «Արարատի» հիմնական թիմը:

«Ուրարտու» ՖԱ-ի զարգացման գծով փոխտնօրենի պաշտոնը այսուհետ կզբաղեցնի անվանի հայ ֆուտբոլիստ Արկադի Անդրեասյանը: ԽՍՀՄ 1973թ.-ի չեմպիոնն ու գավաթակիրը «Արարատի» նախագահի պաշտոնը 2017թ.-ին լքելուց հետո ոչ մի ակումբում չէր աշխատում:

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000