Որոնել
Արխիվ
19.08.2019  23:20

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ. «Զենիթի» հայազգի սանը տեղափոխվեց «Ալաշկերտ»

«Ալաշկերտի» ղեկավարությունը պայմանագիր է ստորագրել կենտրոնական պաշտպան Կիրիլ Ալոյանի հետ:

20-ամյա բարձրահասակ ֆուտբոլիստը Սանկտ-Պետերբուրգի «Զենիթի» սան է, նախորդ տարիներին հաջողությամբ հանդես էր գալիս ռուսական ակումբի երկրորդ թիմի կազմում (50 խաղ, 6 գոլ):

2019-ի մայիսին Ալոյանը հրավիրվել էր Հայաստանի երիտասարդական հավաքական, սակայն չկարողացավ միանալ Մ-21 թիմին Ռուսաստանում գործող լեգեոներների սահմանափակման պատճառով:

«Ուրախ եմ, որ համալրել եմ «Ալաշկերտի» կազմը: Սա նոր մարտահրավեր է ինձ համար: Ամեն ինչ կանեմ իմ նոր թիմին օգուտ տալու համար»,- Ալոյանի խոսքերն է մեջբերում երևանյան ակումբի մամուլի ծառայությունը։

Նաև նշվում է, որ ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում «Ալաշկերտը» նոր ձեռքբերումներ կունենա:

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000