Որոնել
Արխիվ
19.08.2019  22:43

Տարխանով. «Համաձայն չեմ «Արարատի» մարզչի հետ, գնդակին տիրելը մեծ նշանակություն ունի»

Հայաստանի առաջնության 3-րդ տուրում «Փյունիկը» դաշտի տիրոջ կարգավիճակում մրցեց Երևանի «Արարատի» հետ ու պարտվեց՝ 1-4։  

Հանդիպումից հետո մամուլի ասուլիսով հանդես եկավ «Փյունիկի» գլխավոր մարզիչ Ալեքսանդր Տարխանովը։

«Հաշիվը խոսում է այն մասին, որ մրցակիցը լուրջ առավելություն է ունեցել, բայց մենք շատ պահեր ստեղծեցինք ու ավելի ակտիվ էինք։ Սխալներ թույլ տվեցինք ու մեր դարպասին գոլեր բերեցինք։ 

11 օրում 4 հանդիպում անցկացրեցինք և հոգնածություն կար։ Անգլիացիների հետ խաղում շատ էներգիա էինք կորցրել։ Սովորաբար, Միրանյանն օգտագործում է իր պահերը, բայց այսօր նա շատ հնարավորություններ ուներ և չօգտագործեց։ Ստանկովի սխալը նույնպես բերեց գոլի, իսկ հետագայում սկսեցինք կորցնել դիրքերը և հայագրոհներ ձեռնարկել։

Էրիկ Վարդանյանն առաջատարն է և նրա բացակայությունը զգացնել տվեց։ Նա 5 խաղ բաց կթողնի, ինչը շատ է։ Երիտասարդ ֆուտբոլիստ է, սխալ թույլ տվեց, բայց նա պետք կգա նաև Հայաստանի հավաքականին՝ գտնվելով լավ մարզավիճակում։ Ճիշտ կլիներ, որ 2 խաղ բաց թողնր և վերադառնար։ Նա կրեատիվ խաղացող է և պետք է մեզ ու հավաքականին։ 

«Արարատի» կազմը նախորդ տարվա համեմատ փոխվել է։ Թիմը համալրել են բազմաթիվ նորեկներ և լավ թիմ են ստեղծել։ Նրանք հիմնվել էին հակագրոհների վրա՝ շեշտը դնելով պաշտպանության վրա։ Ես ասել էի տղաներին,թե ինչ պետք է անել, որպեսզի հակագրոհներ բաց չթողնել, բայց սխալները շատ էին։

Համամիտ չեմ մրցակցի մարզչի այն խոսքի, հետ, որ գնդակին շատ տիրելը ոչինչ չի նշանակում։ Աշխարհում այն թիմերը, որոնք գնդակին շատ են տիրում՝ առաջնություններ են հաղթում։ Սա դեռ առաջնության սկիբն է և մենք «Արարատի» հետ խաղեր ունենք։ Տեսնենք, թե հետո ինչ կլինի»,- Տարխանովի խոսքերն է մեջբերում ArmFootball-ի թղթակից Հայկ Հովհաննիսյանը։

 

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000