Որոնել
Արխիվ
19.08.2019  22:16

Բոյկո. «Միտումնավոր գնդակը զիջեցինք «Փյունիկին»»

Հայաստանի առաջնության 3-րդ տուրում «Փյունիկը» դաշտի տիրոջ կարգավիճակում մրցեց Երևանի «Արարատի» հետ ու պարտվեց՝ 1-4։ 

Հանդիպումից հետո մամուլի ասուլիսով հանդես եկավ արարատցիների գլխավոր մարզիչ Սերգեյ Բոյկոն։

«Շնորհավորում եմ երկրպագուներին ու թիմին հաղթանակի կապակցությամբ։ Դժվար հանդդիպում ստացվեց, բայց մենք միտումնավոր տարածքային առավելությունն ու գնդակը տվեցինք մրցակցին։ Նրանց ուժեղ կողմը գնդակ պահելն է և մենք տվեցինք նրանց այդ հնարավորությունը, բայց ժամանակակից ֆուտբոլում դա ամենաանօգուտ ցուցանիշն է։ Հաղթում է այն թիմը, որը գոլ է խփում։

Այնուամենայնիվ, մրցակիցը վերջերս շատ հաճախ է խաղում և ցանկացած թիմի համար այդպիսի խիտ գրաֆիկը ծանր է։ Մենք հույս ունեինք, որ նրանք երկրորդ խաղակեսում կհոգնեն և այդպես էլ եղավ։ Ինչ վերաբերվում է մեր խփած գոլերին՝ դրանք մշակված գրոհներ էին։

Մրցակցի խփած գոլը մեր պլանների մեջ չէր մտնում։ Պահպանել էինք փոխարինման մեկ հնարավորություն և պատրաստ էինք իրադարձությունների ցանկացած զարգացման։

Դժվար է ասել, թե որքան է մեր թիմի ներուժը, որովհետև այն դեռ նոր է ձևավորվում։ Իհարկե․ առայժմ լավ արդյունք ունենք և տղաներին պետք է շնորհակալություն հայտնել։ Պետք է ասեմ, որ թիմը ներուժ ունի, բայց մենք դեռ չենք կարող հստակ ասել, թե որքան է այն։ Նրանք խաղում են ուժերի ներածին չափով, բայց կարող են ավելացնել։

Թիմն աշխատում է ամեն օր և կփորձենք ավելի լավ խաղ ցուցադրել։ Եվս մեկ անգամ ցանկանում եմ բարի խոսքեր ուղղել «Փյունիկին», որովհետև շատ համակարգված են, բայց արդեն նշեցի, որ դժվարին խաղացանկ ունեն և դա օգնեց մեզ»,- Բոյկոյի խոսքերն է մեջբերում ArmFootball-ի թղթակից Հայկ Հովհաննիսյանը։

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000