Որոնել
Արխիվ
19.08.2019  21:24

«Արարատը» խոշոր հաշվով հաղթեց «Փյունիկին»՝ դառնալով առաջատար (VIDEO)

Հայաստանի առաջնության 3-րդ տուրում «Փյունիկը» դաշտի տիրոջ կարգավիճակում մրցեց Երևանի «Արարատի» հետ ու պարտվեց՝ 1-4։

44-րդ րոպեին Դենիս Դեդեչկոն առաջ մղեց արարատցիներին, 65-րդ րոպեին Արտյոմ Սիմոնյանը հավասարեցրեց հաշիվը, 80-րդ րոպեին Զավեն Բադոյանը կրկին առաջ մղեց «Արարատին», 85-րդ րոպեին Դեդեչկոն տուգանայինից կատարած հարվածով դուբլ ձևակերպեց, որը չտեղագրվեց, իսկ 5 րոպե անց Վեսլեն Ժունիորը հաշիվը խոշոր դարձրեց։

Այսպիսով, «Արարատը» վաստակեց 9 միավոր և միանձնյա գլխավորում է մրցաշարային աղյուսակը։ «Փյունիկը» 3 միավորով 6-րդն է։

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000