Որոնել
Արխիվ
19.08.2019  17:55

Պուշկաշի մրցանակ. ՖԻՖԱ-ն հայտնեց մրցաշրջանի լավագույն գոլի թեկնածուներին (VIDEO)

ՖԻՖԱ-ն հրապարակել է 2018-19թթ. մրցաշրջանի լավագույն գոլի թեկնածուների անունները:

Հավակնորդների թվում է Լիոնել Մեսսիի` «Բետիսի» դարպասն օդապարիկային հարվածը, Զլատան Իբրահիմովիչի ակրոբատիկ հարվածը, Ֆաբիո Կուալյարելայի կրնկով գոլը և 7 այլ թեկնածուներ:

Ֆերենց Պուշկաշի անվան մրցանակի 10 թեկնածուները.

Լիոնել Մեսսի («Բարսելոնա»), Զլատան Իբրահիմովիչ («Լոս-Անջելես Գելաքսի»), Խուան Կինտերո («Ռիվեր Փլեյթ»), Ֆաբիո Կուալյարելա («Սամպդորիա»), Էնդրոս Թաունսենդ («Քրիսթալ Փելաս»), Մատեուս Կունյա («ՌԲ Լեյպցիգ»), Դանիել Ժորի («Դեբրեցեն»), Բիլի Սիմպսոն («Կլիֆտոնվիլ»), Էմի Ռոդրիգես («Յուտա Ռոյալզ»), Ադջարա Նչուտ (Կամերունի կանան հավաքական):

ՖԻՖԱ-ի պաշտոնական կայքում անցկացվում է քվեարկություն, որը կավարտվի սեպտեմբերի 1-ին: Երեք լավագույն գոլերը կմտնեն եզրափակիչ, որտեղ մասնագետները կընտրեն լավագույնին:

Գոլերը կարող եք տեսնել այստեղ

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000