Որոնել
Արխիվ
19.08.2019  17:44

«Արարատ-Արմենիայի» ֆուտբոլիստն առաջին անգամ հրավիրվել է Բուլղարիայի հավաքական

«Արարատ-Արմենիայի» աջ պաշտպան Գեորգի Պաշովը հրավիրվել է Բուլղարիայի ազգային հավաքական: 

Բալկանյան թիմի գլխավոր մարզիչ Կրասիմիր Բալակովը հրապարակել է արտասահմանում հանդես եկող այն լեգիոներների անունները, ովքեր հրավիրվել են սեպտեմբերին կայանալիք Եվրո-2020-ի ընտրական փուլի խաղերին մասնակցելու համար: 11 ֆուտբոլիստների թվում է նաև երևանյան թիմի 29-ամյա խաղացողը:

Պաշովն առաջին անգամ կարող է խաղալ իր երկրի ազգային թիմում: Նախկինում նա հանդես է եկել Մ19 և Մ21 տարեկանների հավաքականներում:

Նշենք, որ Բուլղարիայի հավաքականը մրցելու է Անգլիայի ու Իռլանդիայի ընտրանիների դեմ:

ArmFootball.com



Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000