Որոնել
Արխիվ
19.08.2019  16:19

Աղբյուր. Սանչեսը վաղը կժամանի Իտալիա

«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Ալեքսիս Սանչեսը շատ մոտ է «Ինտեր» տեղափոխվելուն: Վաղը` օգոստոսի 20-ին, բուժզննման համար նա ժամանելու է Իտալիա:

Միլանցիները մեկ տարով վարձակալելու են չիլիացուն և հնարավորություն են ունենալու գնել ամբողջական տրանսֆերը, վստահեցնում է gianlucadimarzio.com-ը:

Վարձակալության ընթացքում 30-ամյա ֆուտբոլիստի հսկայական` մոտ 25 միլիոն եվրոյի հասնող աշխատավարձի մի մասը վճարելու են «կարմիր սատանաները»:

Նշվում է, որ Սանչեսը մի քանի այլ առաջարկներ է ունեցել, սակայն ընտրել է «Ինտերը»:

Ավելի վաղ ՄՅՈւ-ից միլանյան ակումբ է տեղափոխվել հարձակվող Ռոմելու Լուկակուն:

ArmFootball.com



Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000