Որոնել
Արխիվ
19.08.2019  13:21

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ. Կոուտինյոն դարձավ «Բավարիայի» ֆուտբոլիստ (PHOTO)

«Բարսելոնայի» կիսապաշտպան Ֆիլիպե Կոուտինյոն տեղափոխվել է «Բավարիա»:

Կատալոնական ակումբը հայտնում է, որ բրազիլացին մեկ տարվա վարձակալությամբ է հանդես գալու գերմանական թիմում: Վարձավճարի համար մյունխենցիները վճարելու են 8,5 միլիոն եվրո: «Բավարիան» նաև վճարելու է բրազիլացու ամբողջ աշխատավարձը:

2020 թվականի ամռանը «Բավարիան» իրավունք կունենան 120 միլիոն եվրոյով գնել ամբողջական տրանսֆերը:

27-ամյա ֆուտբոլիստը հանդես է գալու 10 համարի մարզաշապիկով: Այն նախկինում կրում էր Արյեն Ռոբբենը:

Նախորդ մրցաշրջանում Կոուտինյոն մասնակցել է 54 խաղի, որոնցում 11 գոլ է խփել ու 5 գոլային փոխանցում կատարել:

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000