Որոնել
Արխիվ
19.08.2019  10:34

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ. Բալոտելլին վերադարձավ Իտալիա

Իտալիայի հավաքականի թեկնածու Մարիո Բալոտելլին կարիերան շարունակելու է «Բրեշիայում»: Այդ ակումբի պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ մի քանի տարվա պայմանագիր է կնքել  29-ամյա ֆուտբոլիստի հետ, սակայն կոնկրետ ժամկետը նշված չէ: Նա ազատ խաղացողի կարգավիճակ ուներ:

«Վերջապես վերադարձա հարազատ քաղաք»,- Ինստագրամի իր էջում գրել է իտալացին:

Ավելի վաղ հայտնի է դարձել, որ հարձակվողի պայմանագրում հատուկ կետ կա, ըստ որի, եթե «Բրեշիան» դուրս մնա Ա սերիայից, նա կարող է անվճար հեռանալ թիմից:

Նախորդ մրցաշրջանի երկրորդ կեսը Բալոտելլին անցկացրել է Մարսելի «Օլիմպիկում», որի կազմում Ֆրանսիայի առաջնության 15 խաղում 8 գոլ է խփել: Իտալիայում Մարիոն հանդես է եկել «Ինտերում» և «Միլանում»:

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000