Որոնել
Արխիվ
18.08.2019  13:42

Խաշմանյան. «Խոսակցություններ եմ լսում` «Ալաշկերտը» չեմպիոն կդառնա... չկա տենց բան»

«Ալաշկերտի» գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանը Բարձրագույն խմբի երրորդ տուրի «Ուրարտուի» նկատմամբ հաղթանակից (2:1) հետո անչափ ուըշագրավ մամուլի ասուլիս է տվել:

«Բարդ խաղ էր, որը և սպասում էինք: Հավասար թիմերի խաղ էր: Միգուցե, մենք մի քիչ ավելի տիրում էինք նախաձեռնությանը: Օգտագործեցինք մեր պահերը և հաղթեցինք»:

- Ի տարբերություն նախորդ հանդիպումների, առջևի գծում խաղը խամրած էր: Արդյո՞ք դա կապում եք Ուրոշ Նենադովիչի հեռանալու հետ:

-Ախր միայն Նենադովիչը չէ: Մենք բազմաթիվ առաջատարներ ենք կորցրել, բոլոր գծերում: Դեռ ոչինչ չենք փոխել: Այսօր ես դժվարանում եմ անգամ մեկնարկային կազմն ընտրել: Ի՞նչ Նենադովիչ: Այո, Նենադովիչն իր տեղն ուներ, բայց Մկոյանն էլ իրենը, Սեկուլիչը, Անտոնիչը, Ստանկովիչը…  Նրանք բոլորն առաջատար ֆուտբոլիստներ են, ովքեր լքել են մեզ: Այսօր մեծ խնդիրներ ունենք: Այսօր հաղթեցինք, բայց մեր ներուժն այն չէ, մենք չենք կարող:

Անում ենք առավելագույնը, բայց չեմ սիրում երազանքների հետևից ընկնել: Եթե ժամանակին ես ասում էի չեմպիոն ենք դառնալու և դա անում էինք 1, 2, 3 անգամ, այսօր չունենք այդ ներուժը: Այդ պատճառով չարչարվում ենք: Բոլորն ասում են «Ալաշկերտի» անունը, բայց մենք բոլորի պես թիմ ենք: Միայն երկու թիմ է տարբերվում, որոնք բոլորից շատ ուժեղ են և նրան էլ պայքարելու են չեմպիոնության համար: Դրանք են` «Փյունիկն» ու «Արարատ-Արմենիան»: Պետք է խոսենք այնպես, ինչպես կա: Երբեք ինձ չեմ խաբի, ոչ էլ ակումբի ղեկավարին: Եթե ինձ խաբեմ, ուրեմն կխաբեմ նաև բոլորին: Եթե մեր հայտացուցակը նայեք, կզարմանաք: Միշտ արել ենք առավելագույնը և կրկին կանենք, բայց չունենք ռեսուրս, սա է:

- Լավագույններից չե՞ն մնացել:

- Այսօր չունեմ 4 պաշտպան, որ մեկնարկային կազմում դնեմ: Ստիպված կիսապաշտպան Տյագո Կամետային բերել աջ պաշտպան եմ խաղացնում, այն դեպքում, որ նա ավելի օգտակար է հարձակման գործողություններում: Ուրիշ մարդ չունեմ:

- Նենադովիչն ի՞նքն է հեռացել:

- Նրանց բոլորի պայմանագրերի ժամկետները սպառվել են, մարդիկ էլ գնացել են: Ի՞նչ կարող ես ասել: Նրանց մենք լավ նախապատրաստել ենք, լավ հավաք ենք անցկացրել, երբեք այդքան լավ վիճակում չեն եղել: Նրանցով ենք Եվրոպա լիգայում խաղացել: Այսօր մեկ առաջատար ֆուտբոլիստ պակասում է մեկնարկային կազմից, մեծ խնդիրներ է առաջանում: Ներեղություն, որ շեղվում եմ, բայց երեկ «Բարսելոնայի» խաղն էի դիտում: Մեսսին չկար, կարծես «Բարսելոնան» շարքային, 15-րդ տեղի թիմ լինի: Դե պատկերացրեք մեր վիճակը: Ուզում եմ ավելի լավ հասկանաք, թե ինչ է կատարվում: Այո, առավելագույնը կանենք, բայց այդ ներուժը չունենք: Խոսակցություններ եմ լսում. «Ալաշկերտը» կպայքարի չեմպիոնության համար: Չկա տենց բան: Առավելագույնը պետք է խաղանք եվրագավաթի գոտու համար: Չորրորդ տեղն էլ մեզ համար հաջողություն կլինի: Ռեալ եմ խոսում և ասում այն, ինչ կա, որովհետև ես եմ թիմի հետ աշխատում, ուրիշ ոչ մեկ:

- Եթե գիտեիք, որ այդ ֆուտբոլիստները հեռանալու են, ինչո՞ւ էիք ուսումնամարզական հավաք նրանց հետ անցկացնում, պատրաստում այլ ակումբների համար:

- Չեմ կարող ասել: Հարցը պետք է ինձ չուղղեք: Ինձ համար դա շատ բարդ է ու ցավալի, որովհետև դա իմ աշխատանքն է ու իմ քրտինքը: Ոչ մի բան չունենք այսօր: Հայտացուցակում պահեստային 8 ֆուտբոլիստներից 7-ը նոմինալ հարձակվող են… բոլորը մեկ մակարդակի: Մեկ հատ էլ պաշտպան Գոռ Պողոսյանը: Այսօր հաղթեցինք, երեք միավոր վաստակեցինք, բայց վաղը, մյուս օրը…

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000