Որոնել
Արխիվ
17.08.2019  23:13

Հայտնի է` որքան է «Բավարիան» վճարելու Կոուտինյոյի տեղափոխության համար

Ինչպես ավելի վաղ «Բավարիան» պաշտոնապես հայտնել է, «Բարսելոնայի» կիսապաշտպան Ֆիլիպե Կոուտինյոն մեկնարկած մրցաշրջանն անցկացնելու է Մյունխենում:

Bild-ը տեղեկացնում է, որ մեկ տարվա վարձակալության համար գերմանական ակումբը վճարելու է 20 միլիոն եվրո: «Բավարիան» հնարավորություն կունենա մինչև հաջորդ հուլիսը 120 միլիոն եվրոյով գնել բրազիլացու ամբողջական տրանսֆերը:

Նշվում է, որ կատալոնական ակումբը նույն պայմաններով համաձայնվել էր 27-ամյա ֆուտբոլիստին բաց թողնել «Տոտենհեմ», սակայն լոնդոնցիները վերջին պահին հրաժարվել էին գործարքից:

«Բավարիան» նաև վճարելու է Կոուտինյոյի ամբողջ աշխատավարձը, որը տարեկան կազմում է «մաքուր» (հարկերը վճարելուց հետո) 12 միլիոն եվրո:

Հիշեցնենք, որ «Բարսելոնան» 2018 թվականի հունվարին է 120 միլիոն եվրոյով կիսապաշտպանին ձեռք բերել «Լիվերպուլից»: Հետագա պարգևավճարների շնորհիվ այդ գումարը հասել է 145 միլիոնի:

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000