Որոնել
Արխիվ
17.08.2019  21:28

Լա Լիգա. «Ռեալը» 10 ֆուտբոլիստով կարողացավ տպավորիչ հաղթանակ տոնել (VIDEO)

Իսպանիայի առաջնության մեկնարկային տուրում Մադրիդի «Ռեալը» հյուրընկալվեց «Սելտային» և առավելության հասավ 3:1 հաշվով:

Առաջին խաղակեսում հաշիվը բացվեց Գարեթ Բեյլի անցումից ու փոխանցումից հետո: Մոտ տարածությունից դարպասը գրավեց Կարիմ Բենզեման (12-րդ րոպե):

Երկրորդ կեսի մեկնարկում (56) Լուկա Մոդրիչը կոպիտ խաղաց Դենիս Սուարեսի նկատմամբ և արժանացավ կարմիր քարտի: Այնուամենայնիվ «սերուցքայինները» թվային փոքրամասնությամբ կարողացան ավելացնել առավելությունը: Շքեղ հարվածով երկրորդ գոլը խփեց Տոնի Կրոսը (61), իսկ հետագայում Կարիմ Բենզեմայի խելացի փոխանցումը եզրափակեց Լուկաս Վասկեսը (80):

Գալիսիացիները կարողացան հաշիվը կրճատել 90+1 րոպեին Իկեր Լոսադայի խփած գնդակի շնորհիվ:

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000