Որոնել
Արխիվ
17.08.2019  19:47

«Բորուսսիան» գոլ բաց թողեց առաջին րոպեին, բայց ոչնչացրեց մրցակցին, այլ արդյունքներ (VIDEO)

Գերմանիայի առաջնության մեկնարկային տուրում Դորտմունդի «Բորուսսիան» սեփական հարկի տակ 5:1 հաշվով ջախջախել է «Աուգսբուրգին»:

Արդեն 29-րդ վայրկյանին հյուրերի հարձակվող Ֆլորիան Նիդերլերհները բացել է հաշիվը: Ընդամենը երկու րոպե անց Պակո Ալկասերը պատասխան գոլն է խփել:

Երկրորդ կեսում Լուսիեն Ֆավրի գլխավորած թիմն իրացրել է իր հսկայական առավելությունը: Գոլերի հեղինակ են դարձել Ջեյդոն Սանչոն (51), Մարկո Ռոյսը (57), կրկին Պակո Ալկասերը (59) և վերջում թիմի նորեկ Յուլիան Բրանդտը (82): Երկու գոլային փոխանցումով է աչքի ընկել Աքսել Վիտցելը, մեկականով` Ալկասերը և Սանչոն:

Այսօր արդեն ավարտվել են ևս 4 հանդիպումներ, որոնցում գրանցվել են հետևյալ հաշիվները.

«Բայեր» – «Պադերբորն»` 3:2

«Վերդեր» – «Ֆորտունա»` 1:3

«Վուլֆսբուրգ» – «Քյոլն»` 2:1

«Ֆրայբուրգ» – «Մայնց»` 3:0

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000