Որոնել
Արխիվ
17.08.2019  01:54

«Բավարիան» միավորներ կորցրեց Բունդեսլիգայի մեկնարկային տուրում (VIDEO)

Գերմանիայի առաջնության մեկնարկային տուրում «Բավարիան» տանը մրցեց «Հերտայի» հետ։ Խաղն ավարտվեց ոչ-ոքի՝ 2-2։

24-րդ րոպեին Ռոբերտ Լևանդովսկին առաջ մղեց դաշտի տերերին, բայց, նախ 36-րդ րոպեին Դուդի Լուկիբակիոն անդրադարձի շնորհիվ հավասարեցրեց հաշիվը, ապա, «Հերտային» 2 րոպե անց առաջ մղեց Մարկո Գրուիչը։ Մյունխենցիները կարողացան միայն VAR համակարգի շնորհիվ հավասարեցնել հաշիվը։ Մրցավարը դիտեց կրկնապատկերն ու 11 մետրանոց հարված նշանակեց հյուրերի դարպասին և Լևանդովկին դուբլ ձևակերպեց։

Այսպիսով, թիմերը վաստակեցին մեկական միավոր։

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000