Որոնել
Արխիվ
16.08.2019  12:49

Տարխանով. «Խմբային փուլ մտնելու համար հարկավոր է երկրի չեմպիոն լինել»

«Փյունիկի» գլխավոր մարզիչ Ալեքսանդր Տարխանովը մեկնաբանել է Եվրոպա լիգայի որակավորման երրորդ փուլում «Վուլվերհեմփթոնի» դեմ պատասխան հանդիպիման (0:4) արդյունքը և խոսել եվրագավաթներում հաջողության կարևոր նախապայմանների մասին:

«Պարզ է, որ մրցակցի վարպետության մակարդակը բարձր է: Մենք առաջին խաղակեսը լավ անցկացրեցինք, իսկ երկրորդը` վատ: Մինչև ընդմիջում հավասար խաղ էր, բայց հետո նրանք «ճզմեցին» մեզ: Զգացնել տվեց այն, որ մեկ շաբաթվա ընթացքում երեք խաղ ենք անցկացրել: Չունենք այնպիսի ռոտացիա, ինչպիսին «Վուլվերհեմփթոնը», որն իրեն կարող է թույլ տալ ամեն մյուս խաղում 6 ֆուտբոլիստ փոխել: Մենք դա չենք կարող, որովհետև չունենք այդքան ֆուտբոլիստներ:

Մեզ համար բավականին լավ եվրագավաթներ էին: Մեր բախտը չբերեց երրորդ մրցակցի հարցում, այլապես ծրագրել էինք չորրորդ փուլ հասնել: Մեզ ամենաբարդ մրցակցին էր բաժին հասել: Հաջորդ տուրում նրանք մրցելու են «Տորինոյի» հետ. հավանաբար որակավորման փուլի ամենաուժեղ երկու թիմերն են:

Կարելի է ասել, որ նման թիմի դեմ խաղալով մեծ փորձ ձեռք բերեցինք: Եթե հաջորդ տարի մրցենք նման ուժեղ մրցակցի հետ, այդ փորձը մեզ պետք կգա: Որակավորման փուլում կարևոր է վիճակահանությունը: Նախընտրելի է առաջնությունում առաջին տեղը գրավել, որպեսզի եվրագավաթներում չեմպիոնական խմբի թիմերի հետ մրցել, ինչպես «Արարատ-Արմենիան» էր: Նրանց ուժեղ, բայց այնպիսի թիմեր էին բաժին հասել, որոնց հետ կարելի էր մրցակցել: Չորրորդ փուլում մրցելու են լյուքսեմբուրգյան թիմի հետ, այլ ոչ թե սուպերթիմի: Կարող են խմբային փուլում հայտնվել: Եվրոպա լիգայի խմբային փուլ մտնելու համար հարկավոր է քո երկրի չեմպիոն լինել»,- ասել է ռուս մասնագետը:

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000