Որոնել
Արխիվ
15.08.2019  00:09

Ավետիսյան. «Մենք արեցինք այն, ինչը հայկական թիմերից ոչ մեկին չէր հաջողվել»

Եվրոպա լիգայի որակավորման 3-րդ փուլում «Արարատ-Արմենիան»հյուրընկալվելիս մրցեց վրացական «Սաբուրթալոյի» հետ ու հաղթեց 2-0 հաշվով՝ դուրս գալով 4-րդ փուլ։  

Խաղից հետո իր մեկնաբանությունը տվեց արարատցիների երկրորդ գոլի հեղինակ Պետրոս Ավետիսյանը։

«Վրաստան էինք եկել հաղթանակի նպատակով։ Տեսանք, որ շատ երկրպագուներ էին եկել և գիտեինք, որ չի կարելի նրանց հիաթափեցնել։ Մեծ աշխատանքի շնորհիվ կարողացանք հաղթել։

Ուրախ ենք, թիմում շատ լավ մթնոլորտ է։ Մենք արեցինք այն, ինչը ոչ ոք չեր արել, բայց մեր նպատակը սա չէ։ Առջևում կա ևս մեկ փուլ։ Այսօր կնշենք հաղթանակը, կուրախանանք, իսկ վաղը կմոռանանք այս հանդիպումը՝ պատրաստվելով Հայաստանի առաջնությանն ու ԵԼ-ի փլեյ-օֆֆ-ին։

Պարզ էր, որ երկրորդ խաղակեսում մեզ գոլ է անհրաժեշտ լինելու և պետք է հարձակվողական ֆուտբոլ ցուցադրենք։ Շատ ուրախ եմ, որ կարողացա մտնել փոխարինման և խփել երկրորդ գոլը։ Ինձ համար անակնկալ չէր, որ մեկնարկային կազմում չէի։ Սա թիմ է և բոլոր ֆուտբոլիստները մեկնարկային կազմի խաղացողներ են։ Կարևոր չէ, թե ով է մեկնարկային կազմում, այլ՝ այն, որ մեկը լինի բոլորի, իսկ բոլորը՝ մեկի համար։ Գլխավորն անմնացորդ նվիրվելն ու թիմի համար խաղալն է։

11 մետրանոցն իրացնելիս լարվածություն չէի զգում։ Վստահ մոտեցա գնդակին ու գիտեի, որ գոլ եմ խփելու։ Իրացնելիս միշտ նույն անկյունն եմ հարվածում, որովհետև մտածում եմ, որ դարպասապահը կցատկի մյուս անկյունը (ծիծաղում է․ խմբ)»,- Ավետիսյանի խոսքերն է մեջբերում ArmFootball-ի թղթակից Հայկ Հովհաննիսյանը։

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000