Որոնել
Արխիվ
14.08.2019  23:34

Նիկոլ Փաշինյանը՝ «Արարատ Արմենիային». «Կեցցեք տղերք»

Եվրոպա լիգայի որակավորման 3-րդ փուլում «Արարատ-Արմենիան»հյուրընկալվելիս մրցեց վրացական «Սաբուրթալոյի» հետ ու հաղթեց 2-0 հաշվով՝ դուրս գալով 4-րդ փուլ։

Հայկական թիմերի պատմության մեջ ռեկորդային արդյունքին արձագանքել է նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Արարատ-Արմենիա». կեցցե՚ք տղերք:

Շնորհակալ եմ ֆուտբոլային աննախադեպ հաղթանակի համար:

Հիշեցնեմ Հայաստանի մեգանպատակներից մեկը, որ հրապարակեցի օգոստոսի 5-ին, Ստեփանակերտում. մինչեւ 2050 թվականը ֆուտբոլի Հայաստանի հավաքականը դարձնել Եվրոպայի եւ/կամ աշխարհի առաջնության մեդալակիր: Սկսում ենք հիմա»,- գրել է վարչապետն իր ֆեյսբուքյան էջում։

Հիշեցնենք, որ 4-րդ փուլում արարատցիներն ուժերը կչափեն Լյուքսեմբուրգը ներկայացնող «Դյուդելանժի» հետ։


ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000