Որոնել
Արխիվ
14.08.2019  22:47

Մինասյան. «Վաղվանից կսկսեմ ուսումնասիրել մեր հաջորդ մրցակցին՝ «Դյուդելանժին»»

Եվրոպա լիգայի որակավորման 3-րդ փուլում «Արարատ-Արմենիան» հյուրընկալվելիս մրցեց վրացական «Սաբուրթալոյի» հետ ու հաղթեց 2-0 հաշվով՝ դուրս գալով հաջորդ փուլ։ 

Հետխաղյա մամուլի ասուլիսով հանդես եկավ արարատցիների գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը։

«Արեցինք այն, ինչ պլանավորել էինք։ Մենք տակտիկապես ճիշտ ֆուտբոլ խաղացինք և կարողացանք երկու խաղակեսում էլ խահել բարձր տեմպը։ Խաղավերջում մեզ վրա մեծացավ ճնշումը, բայց դա բնական էր։ Այդ ճնշումը մեր փոփոխություններով մի քիչ թուլացրեցինք։ Մենք արժանի հաղթանակ ենք տարել։

Դեռ չեմ կարող կարծիք հայտնել մեր ապագա մրցակցի՝ «Դյուդելանժի» մասին։ Իմ ամբողջ մտքերը հենց այս խաղի հետ էր։ Վաղվանից կսկսեմ ուսումնասիրել մրցակցին։

Մենք խաղից առաջ շատ պլաններ ունեինք խաղում փոփոխություն մտցնելու հարցում, բայց պետք է նայենք, թե ոնց է զարգանում հանդիպումը և ինչ հաշիվ է առկա տվյալ պահին։ Օրինակ, եթե 1-0 հաշիվը երկար պահպանվեր՝ մենք երկրորդ հարձակվողին կմտցնեինք դաշտ։ Քանի որ, երկրորդ գոլը շուտ խփեցինք՝ վելի շատ պնդացրեցինք հենակետային գոտին»,- Մինասյանի խոսքերն է մեջբերում ArmFootball-ի թղթակից Հայկ Հովհաննիսյանը։

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000