Որոնել
Արխիվ
14.08.2019  17:08

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ. «Ալաշկերտի» սերբ պաշտպանը տեղափոխվեց Բելառուս (PHOTO)

«Ալաշկերտի» սերբ պաշտպան Դանիել Ստոյկովիչը կարիերան կշարունակի բելառուսական «Նեմանում»:

«Հպարտ եմ, որ «Ալաշկերտի» մի մասն եմ կազմել նախորդ տարիներին: «Մեկ անգամ դեղին` ընդմիշտ դեղին»: Ամենալավն ու բարին եմ ցանկանում իմ ակումբին: Հուսով եմ, որ այս տարի թիմը կրկին կնվաճի չեմպիոնի կոչումը, իսկ հաջորդ ամռանը հաջողությամբ հանդես կգա Եվրոպայում»,- ֆուտբոլիստի խոսքերն է մեջբերում երևանյան ակումբի մամուլի ծառայությունը:

«Ալաշկերտը» շնորհակալություն է հայտնել Դանիել Ստոյկովիչին ու հաջողություն է մաղթել իրեն հետագա կարիերայում:

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000