Որոնել
Արխիվ
14.08.2019  14:16

Պաշտոնական. «Սևիլյան» ուժեղացրեց կիսապաշտպանությունը՝ գնելով «Մոնակոյի» խաղացողին

Կիսապաշտպան Ռոնի Լոպեշը «Մոնակոյից» տեղափոխվել է «Սևիլյա», հաղորդում է իսպանական ակումբի մամուլի ծառայությունը։

Տրանսֆերի գինը չի հաղորդվում, բայց, ոչ պաշտոնական տվյալներով, պորտուգալացու համար վճարվել է 20 մլն եվրոյից ավելի։

23-ամյա ֆուտբոլիստի հետ պայմանագիրը նախատեսված է մինչև 2024 թվականը։

Լոպեշը «Մոնակոյում» էր հանդես գալիս 2015 թվականից։ Ընդհանուր առմամբ, մասնակցել է 82 հանդիպման, դարձել 21 գոլի և 14 գոլային փոխանցման հեղինակ։

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000